Ինիեստա. «Շուտով շարք կվերադառնամ» - 23 Հունվարի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 23 » Ինիեստա. «Շուտով շարք կվերադառնամ»
18:14
Ինիեստա. «Շուտով շարք կվերադառնամ»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի՝ «Լևանտեի» հետ երեկ՝ հունվարի 22-ին կայացած հանդիպումը (4:1), նշել է, որ մոտ ապագայում կվերադառնա խաղադաշտ:

Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի 11-ին, իսկ նրա վերադարձը սպասվում էր հենց երեկվա գավաթային հանդիպմանը: Մինչդեռ, «կապտանռնագույնների» մարզչական շտաբը որոշել էր՝ չվտանգել թիմի առանցքային խաղացողի առողջությունը:

-Մոտ ժամանակներս ես կվերադառնամ խաղադաշտ,-թվիթերյան՝ իր էջում գրել է Ինիեստան,-Ինչ վերաբերում է «Լևանտեի» հետ մրցավեճին, ապա առաջին խաղի արդյունքը կարելի է գերազանց համարել:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 173 | Ավելացրեց: Մեսսի2014