13:41 Դանի Ալվես. «Վստահ եմ, որ Մեսսին կրկին կնվաճի «Ոսկե գնդակը» | |
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն իր կարծիքն է հայտնել
թիմակից Լիոնել Մեսսիի մասին, ով 2013 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակի»
համար պայքարում զիջեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Վստահ եմ, որ Մեսսին կրկին կնվաճի «Ոսկե գնդակը»: Կարծում եմ, որ նա այսպես էլ է երջանիկ, քանի որ զբաղվում է իր սիրելի գործով»,- ասել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մեսսին 2009, 2010, 2011, 2012 թթ. 4 անգամ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 479 | |