Վիճակագրություն |
Առցանց են` 5 Հյուրեր` 5 Գրանցվածներ` 0 |
|
14:26 Նեյմար. «Ոսկե գնդակը» հուսալի ձեռքերում է. Ռոնալդուն լիովին արժանի է մրցանակին» |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ Մադրիդի
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է 2013 թվականի աշխարհի
լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալիայի
հավաքականի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» համար պայքարում գերազանցեց
լավագույնների եռյակում հայտնված մյուս 2 խաղացողներին` այդ մրցանակի
քառակի դափնեկիր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ու Մյունխենի
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Ռոնալդուն երկար ճանապարհ
է անցել, որպեսզի հասնի նման բարձունքների: Հարկավոր է քրտնաջան աշխատել
նրա համար, որպեսզի հաղթես այս մրցանակը: Նա լիովին արժանի է այդ պատվին:
Բնականաբար, ես կցանկանայի հաղթողի դերում տեսնել Մեսսիին, բայց կարծում
եմ, որ «Ոսկե գնդակը» հուսալի ձեռքերում է»,- ասել է Նեյմարը:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 855 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|