14:09 Միրչա Լուչեսկու. «Ռոնալդուն օգտվեց Մեսսիի վնասվածք ստանալու փաստից» | |
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Մադրիդի
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` 2013 թվականի արդյունքներով «Ոսկե
գնդակ» մրցանակը ստանալու փաստը: « «Ռեալը» չի հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, բայց Կրիշտիանու Ռոնալդուն մշտապես եղել է առաջին պլանում: Նա օգտվեց այն իրավիճակից, որ Մեսսին վնասվածք ստացավ մրցաշրջանի կարևոր ժամանակահատվածում: Մեսսին համար առաջինն էր վերջին տարիների ընթացքում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»,- ասել է ռումինացի մասնագետը GSP-ի հետ զրույցում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 607 | |