14:38 Ռիբերի. «Ռոնալդուն շատ գոլեր է խփել, իսկ Մեսսին լավագույնն է աշխարհում» | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծիք է հայտնել, որ
կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին եղել է, կա ու կմնա
աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկախ նրանից, թե ով կստանա 2013 թվականի
արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակը: Հիշեցնենք, որ այդ պարգևին, բացի ֆրանսիացուց ու արգենտինացուց, հավակնում է նաև Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ես արդեն 30 տարեկան եմ: Հետևաբար` այժմ կամ երբեք: Ես այդ հաղթանակի համար արել եմ ամեն ինչ. խուսափել եմ վնասվածքներից և կայուն ֆուտբոլ ցուցադրել: Ռոնալդուն շատ գոլեր է խփել, իսկ Մեսսին լավագույնն է աշխարհում: Ես արել եմ շատ բան, դժվար է ավելին տալ: Հաղթել եմ բոլոր մրցանակները ու միշտ վճռել հանդիպումների ելքերը: Եթե ես ստանամ «Ոսկե գնդակը», ապա դա կլինի այն ամենի արդյունքը, ինչերի միջով անցել եմ, այն բոլոր զոհողությունների, որոնց գնացել եմ: Իսկ եթե մրցանակն ինձ բաժին չհասնի, կասեմ, որ կյանքը շարունակվում է»,- ասել է Ռիբերին L'Equipe-ին տված հարցազրույցում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 606 | |