14:03 Կուրտուա. «Չեմ դիտել «Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպումը, քանի որ PlayStation էի խաղում» | |
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է Իսպանիայի Լա
Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական` կատալոնական «Բարսելոնայի» դեմ
հանդիպումից իր սպասելիքներով: «Ես չեմ դիտել նրանց վերջին հանդիպումը «Խետաֆեի» դեմ: Երբ ես տանն եմ, սիրում եմ հանգստանալ, և այդ ժամանակ խաղում եմ PlayStation: Մարզիչը մեզ կցուցադրի տեսանյութ, և մենք կուսումնասիրենք այդ խաղի առանցքային դրվագները: «Բարսելոնայի» հետ հիանալի հանդիպում է լինելու, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը մեզ կօգնի: Գլխավորն ազատ տարածություններ չթողնելն ու պաշտպանությունում լավ հանդես գալն է: Որ հաշիվն ինձ կբավարարի՞. ցանկացած հաշիվ, միայն եթե այն մեր օգտին լինի»,- ասել է բելգիացի դարպասապահը Marca-ի հետ զրույցում: Պրեմիերայի ընթացիկ առաջնության երկու առաջատարների հանդիպումը տեղի է ունենալու այսօր և սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 657 | |