16:19 Մեսսի. «Երբեք չեմ հրաժարվել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը մասնակցելուց» | |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հաստատել է «Ոսկե
գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելու իր մտադրությունը, որին նա
հավակնում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ու Մադրիդի
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին: «Ես երբեք չեմ հրաժարավել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ միշտ էլ հաճելի է հայտնվել «Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների լավագույն եռյակում, անկախ այն բանից` կհաղթեմ այդ մրցանակը, թե ոչ: Ինձ համար թիմային հաջողություններն ավելի կարևոր են, քան անհատական մրցանակները, թեև, իհարկե, հաճելի է պարգևներ ստանալը»,- ասել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը: Հիշեցնենք, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունվարի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 463 | |