13:01 Չավի. «Մոուրինյոն ոչ մի ժառանգություն չի թողնում ֆուտբոլում» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը քննադատել է Լոնդոնի
«Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ֆուտբոլիստի
խոսքերով` պորտուգալացի մասնագետի թիմերը ցուցադրում են ձանձրալի ֆուտբոլ և
զգալի հետք չեն թողնում համաշխարհային ֆուտբոլում: «Մոուրինյոն կենտրոնանում է միայն արդյունքի վրա: Նա իրեն անվանում է Յուրահատուկ, քանի որ շատ տիտղոսներ է նվաճել տարբեր երկրներում, սակայն ինձ դուր չի գալիս նրա գլխավորած թիմերի խաղաոճը: Ո՞վ է հիշում նրա «Ինտերը», որը 2010 թվականին հաղթեց Չեմպիոնների լիգայում: Իմ կարծիքով` նա ոչ մի ժառանգություն չի թողնում ֆուտբոլում, ի տարբերություն Յոհան Կրոյֆի` Հոլանդիայում: Դի Մատեոն նույնպես այնպիսինն էր, ինչպիսին Մոուրինյոն: Նա հաղթեց Չեմպիոնների լիգայում, բայց, իմ կարծիքով, թիմն ընդհանրապես ֆուտբոլ չխաղաց: Ես երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսայում», որն ունի խաղային իր փիլիսոփայությունը»,- ասել է Չավին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 406 | |