Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 8 » Մարտինո. «Ցանկացած ֆուտբոլիստ պարտվում է Մեսսիի հետ համեմատությունում»
11:58
Մարտինո. «Ցանկացած ֆուտբոլիստ պարտվում է Մեսսիի հետ համեմատությունում»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվողներ Ալեքսիս Սանչեսին ու Պեդրո Ռոդրիգեսին, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Ճիշտ է, արգենտինացի մասնագետն ընդգծել է, որ Լիոնել Մեսսին և Նեյմարը գերազանցում են այդ ֆուտբոլիստներին:

«Ցանկացած խաղացող պարտվող է դուրս գալիս, եթե նրան համեմատում են Մեսսիի հետ, ով լավագույնն է աշխարհում: Նույնը վերաբերվում է նաև Նեյմարի հետ համեմատություններին, ով մտնում է լավագույն ֆուտբոլիստների հնգյակի մեջ: Սակայն Ալեքսիսն ու Պեդրոն շատ լավ են աշխատում, ունեն բնավորություն և խաղալու ցանկություն: Մենք նրանց շատ ենք գնահատում»,- ասել է Մարտինոն:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Արման1996