20:05 Վալդեսը խոսել է Մեսսիի և Ֆաուսի միջև առաջացած կոնֆլիկտի մասին | |
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով այս մրցաշրջանից հետո լքելու է ակումբը, մեկնաբանել է Լիոնել Մեսսիի և ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսի միջև առկա կոնֆլիկտը: «Չեմ սիրում խառնվել երկու մարդկանց հարաբերությունների մեջ, բայց մյուս կողմից էլ, սովոր եմ պաշտպանել իմ կողակիցներին: Տվյալ դեպքում թե «Բարսելոնան», և թե Լեոն իմն են: Զգում եմ, որ ակումբից դուրս նրա դեմ արշավ է կազմակերպվել, որպեսզի հավասարակշությունից հանեն ընդհանուր թիմին: Ես այստեղ եմ գտնվում 12 տարեկանից, ուստի գիտեմ ինչի մասին եմ խոսում»,- ասել է Վալդեսը: Նշենք, որ երեկ ԶԼՄ-ների պնդմամբ` Մեսսին հայտարարել էր, որ Ֆաուսը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 773 | |