Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Այդ մասին հայտնել է ակումբի սեփականատեր Սանդրո Ռոսելը, որի խոսքերը մեջբերում է «կապտանռնագույնների» թվիթերյան էջը:
Ավելի վաղ, հայտարարվում էր, որ Ինիեստայի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2018 թվականը, իսկ Իսպանիայի ընտրանու խաղացողի աշխատավարձը երկրորդ ամենաբարձրն է լինելու ակումբում՝ Լիոնել Մեսսիից հետո: