18:26 Տեր Շտեգեն. «Մոտ օրերս կլինի պաշտոնական հայտարարություն» | |
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ում անունը շատ հաճախ է կապվում կատալոնական «Բարսելոնայի» հետ, տեղեկացրել է, որ իր ապագայի վերաբերյալ շուտով որոշում կկայացնի: «Ես մոտ օրերս որոշում կընդունեմ իմ ապագայի վերաբերյալ: Դրան կհաջորդի պաշտոնական հայտարարությունը»,- ասել է գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստը: Ավելի վաղ երկու ակումբները հայտնել էին, որ դեռևս չգիտեն, թե ինչպիսին կլինի Տեր Շտեգենի որոշումը, սակայն խոստացել էին նոր տեղեկություններ լինելու դեպքում անպայման արագորեն իրազեկել ֆուտբոլային հանրությանը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու է Վիկտոր Վալդեսը, ում գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լռանում է 2014 թվականի ամռանը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 429 | |