21:47 Նեյմար. «Մարտինոն մեզ ազատություն է տվել» | |
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի մասին: «Մենք լավ արդյունքներ ենք ցույց տալիս թիմային խաղի և մարզչի շնորհիվ: Տատա Մարտինոն բոլորիս միևնույն կերպ է վերաբերվում: Նրա համար աստղեր կամ սիրելիներ չկան, ինչի համար թիմում բոլորը հարգում են նրան: Մարտինոն խաղացողներին ազատություն է տվել: Նա մեզ չի սովորեցնում՝ ինչպես փոխանցում կատարել կամ սահանկում անել: Մեր մարզիչը վստահում է մեզ, իսկ մենք՝ նրան»,- հայտարարել է Նեյմարը: ArmSport | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 624 | |