13:48 Մարտինո. «Մեսսիի բացակայությունը չի կարող պարտության պատճառ լինել» | |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ թիմը կարող է արժանապատիվ խաղ ցուցադրել նաև առանց առաջատար Լիոնել Մեսսիի: «Մեսսին մեծ դերակատարություն ունի ակումբի համար, սակայն «կապտանռնագույնները»բավականաչափ հզոր են նաև առանց իրենց առաջատարի: «Մենք կորցրել ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ինչը միշտ էլ բարդություններով է ուղեկցվում: Եթե «Բարսելոնայի» մրցակիցը լինեի, կմտածեի, որ դա մեծ հաջողություն է: Բայց մեր թիմը հարուստ է հզոր ֆուտբոլիստներով: Ուստի` Մեսսիի բացակայությունը անհաջողությունների արդարացում չէ»,- ասել է Մարտինոն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 463 | |