21:56 Ալվես. «Մենք այլև չենք պարտվի 7-0 հաշվով» | |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը դեռևս հիշում է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիայից» ընդանուր 7-0 հաշվով կրած պարտությունը: «Այդ խաղին մենք չէինք ներկայացել մեր ամենաուժեղ կազմով: Չունեինք համապատասխան ֆուտբոլիստներ, որոնք անհրաժեշտ էին նման մակարդակի մրցակցի դեմ պայքարելու համար: «Բարսելոնայի» ամենաուժեղ կազմին ոչ ոք չի կարող հաղթել նման հաշվով: Համոզված եմ, որ այսպիսի բան այլևս չի կրկնվի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1085 | |