Երեքշաբթի, 23/04/24, 19:01
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


16:33
AllSport. Մեսսիի կարիերայի բոլոր 11 վնասվածքները

Վնասվածքը, որն ստացավ Լիոնել Մեսսին «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ, 11-րդն էր արգենտինացի հարձակվողի կարիերայում և երրորդը՝ վերջին երեք ամիսների ընթացքում։ Բժիշկներն ախտորոշել են ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք, որն ամենասովորականներից մեկն է ֆուտբոլիստների և հեծանվորդների համար, սակայն այն սպառնում է խրոնիկ բնույթ ստանալ։ Այս վնասվածքի պատճառով խաղացողը կարող է խաղադաշտ դուրս չգալ մինչև երկու ամիս։

Իր 11 վնասվածքներից 6-ը ֆուտբոլիստն ստացել է Ֆրենկ Ռայկարդի ղեկավարությամբ խաղալիս, մեկը՝ Գվարդիոլայի, մեկը՝ Վիլանովայի, իսկ Մարտինոյի գլխավորությամբ սա արդեն երրորդն է։

2005-06 մրցաշրջան: [1] Իր առաջին վնասվածքը Մեսսին ստացել է 2006 թվականի փոտրվարի 5-ին՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ։ Մադրիդյան ակումբի հետ հանդիպումներում, ի դեպ, Մեսսին ընդհանուր առմամբ չորս վնասվածք է ստացել (հատկանշական է, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել «Ռեալի» հետ հանդիպումներում)։ Մեսսին այդ խաղում վնասել էր աջ ազդրի մկանը, ինչի պատճառով բաց թողեց երկու շաբաթ։

[2] Առաջին անգամ ապաքինումից հետո դաշտ վերադառնալով «Չելսիի» հետ տնային հանդիպման ժամանակ՝ Մեսսին խորացրեց վնասվածքը՝ արդեն ստիպված լինելով դաշտ դուրս չգալ երկուսուկես ամիս։ Նա բաց թողեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում «Բարսելոնան» իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց գավաթը։

2006-07 մրցաշրջան: [3] 2006 թվականի նոյեմբերի 12-ին արգենտինացին ձախ ոտքի ոսկորներից մեկի կոտրվածք ստացավ «Սարագոսայի» դեմ խաղում և երեք ամսով դուրս եկավ շարքից։

2007-08 մրցաշրջան: [4] 2007-ի սեպտեմբերի 14-ին «Արգենտինայի հավաքականի կազմում Ավստրալիայի դեմ հանդիպման ժամանակ Մեսսին վնասեց աջ ազդրի մկաններից մեկը։ Այս վնասվածքը թեթև էր և նրանից խլեց ընդամենը մեկ շաբաթ։

[5] Նույն տարվա դեկտեմբերի 15-ին՝ «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ, աջ ազդրի երկգլուխ մկանի կտրվածքի պատճառով նա ստիպված եղավ մեկ ամիս բաց թողնել։

[6] 4 մարտի, 2008 թվական։ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Սելթիկի» դեմ խաղում կրկնվեց նույն վնասվածքը, այս անգամ՝ մեկուկես ամիս վերականգնման ժամկետով։

Գվարդիոլայի շրջանը

Գվարդիոլայի՝ Բարսելոնա ժամանումով Մեսսիի վնասվածքները, որ կարծես նրա գլխին էին լցվում առատության եղջյուրից, միանգամից դադարեցին։ Իր հաջորդ վնասվածքը արգենտինացին ստացավ 2010 թվականին։

2010-11 մրցաշրջան: [7] 19 սեպտեմբերի, 2010 թվական։ Աջ ոտքի կոճի արտաքին և ներքին կապերի կտրվածք, որը շատ կոպիտ խախտման արդյունք էր՝ «Ատլետիկոյի» պաշտպան Տոմաշ Ուլֆալուշիի կողմից, բայց, բարեբախտաբար, այն ընդամենը երկու շաբաթ ապաքինում պահանջեց, թեև սկզբում տպավորություն էր, թե ֆուտբոլիստը կոտրել է ոտքը։

Գվարդիոլայից հետո

2012-13 մրցաշրջան: [8] 2 ապրիլի, 2013 թվական. Մեսսին «ՊՍԺ»-ի հետ հանդիպման ժամանակ ոչ մեծ վնասվածք ստացավ, որը պահանջեց մեկ շաբաթ ապաքինում։ Սակայն դրանից հետո վնասվաք ստանալու վախից Մեսսին շատ զգույշ էր գործում դաշտոմ «Բավարիայի» հետ առաջին հանդիպման ժամանակ, իսկ պատասխան հանդիպումը բաց թողեց։ Սակայն ի վերջո դա տեղի ունեցավ. Աջ ոտքի ազդրի մկանի վնասվածքը կրկնվեց «Ատլետիկոյի» հետ 2013 թվականի մայիսի 12-ի հանդիպման ժամանակ [8,5]։ Մրցաշրջանն արդեն ավարտվում էր, և Մեսսին գնաց արձակուրդ՝ մեկուկես ամիս ծախսելով ապաքինման վրա։

2013-14 մրցաշրջան: [9] Օգոստոսին Մեսսին կրկին վնասվածք ստացավ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խանդիպման ժամանակ և բաց թողեց մեկ շաբաթ աջ ոտքի արնազեղումի պատճառով։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը՝ Դիեգո Գոդինը, նկատելով, որ Մեսսին ցավեր ունի ազդրի շրջանում, ձեռքի աննկատելի շարժումով խաղընկերոջն ուղղորդեց հենց այդտեղ հարվածել, ինչը, սակայն, ֆիքսեցին իսպանացի ամենատես օպերատորները։

[10] Սեպտեմբերին՝ «Ալմերիայի» հետ հանդիպման ժամանակ, Մեսսին վնասեց աջ ազդրի նույն երկգլխանի մկանն ու երեք շաբաթ անցկացրեց խաղադաշտից հեռու։

Աղբյուրը` AllSport.am

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1095 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1