Բուսկետս. «Գվարդիոլան խստապահանջ չէր ինչպես Տատան» - 13 Նոյեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 13 » Բուսկետս. «Գվարդիոլան խստապահանջ չէր ինչպես Տատան»
16:16
Բուսկետս. «Գվարդիոլան խստապահանջ չէր ինչպես Տատան»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի աշխատանքային գործունեությունից.

«Մենք միշտ կարոտելու ենք Գվարդիոլային: Իսկ, ահա, Տատան շատ խստապահանջ մարզիչ է: Նա շատ պահանջկոտ է և այդ որակը շատ օգտակար է ցանկացած թիմի համար: Նա ուժեղ բնավորություն ունի և մեզանից միշտ ավելին է պահանջում:

Երբ մենք հաղթում ենք՝ լավ խաղ ցուցադրելով և խոշոր հաշվով, սակայն մեկ գոլ ենք բաց թողնում, նա պահանջում է, որպեսզի այլևս նման բան չկրկնվի, քանի որ այդ գոլը հետագայում կարող է որոշիչ լինել: Օրինակ՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կամ Գավաթի խաղարկությունում:

Անկասկած, մենք արդեն փոխվել ենք Մարտինոյի ղեկավարությամբ, բայց պետք է շարունակենք առաջխաղացումը»,- ասել է Բուսկետսը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Մեսսի2014