| 1in.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր
 10 փաստեր` կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի 
հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: 
 10. Իր առաջին պայմանագիրը կնքել է անձեռոցիկի վրա: 
 9. Կրկնել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիվիան Ուոդվարդի 
ռեկորդը` մեկ օրացույցային տարվա արդյունքներով միջազգային մակարդակում 
խփած գոլերի քանակով` 25 գնդակ: 
 8. Պատմության մեջ եվրոպական 3 «Ոսկե խաղակոշիկ» նվաճած միակ ֆուտբոլիստն է: 
 7. Ամռանը նրա տրանսֆերային արժեքը հասել է 250 մլն եվրոյի: 
 6. Երկրորդ հորիզոնականում է Արգենտինայի բոլոր ժամանակների լավագույն 
ռմբարկուների ցուցակում` խփած 37 գնդակով: Զիջում է միայն Գաբրիել 
Բատիստուտային, ով հեղինակել է 56 գոլ: 
 5. Կրկնել է Դիեգո Մարադոնայի «Աստծո ձեռքով» գոլը` 2007 թվականին մարմնի այդ մասի օգնությամբ գրավելով «Էսպանյոլ»-ի դարպասը: 
 4. Մեսսիի երկու զարմիկները` Էմանուել ու Մաքս Բիանկուչիները, 
պրոֆեսիոնալ ֆուտբոլով են զբաղվում Հարավային Ամերիկայում: Էմանուելը 25 
տարեկան է ու հանդես է գալիս «Օլիմպիա» ակումբում, իսկ Մաքսը` 29, և 
ներկայացնում է բրազիլական «Վիտորիա» ակումբը:   
 3. Սահմանել է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության ռեկորդ` անընդմեջ 
հանդիպումներում խփած գոլերի արդյունքում: Նախկին ռեկորդակիրը հաջողության 
էր հասել 17 անընդմեջ խաղերում, իսկ Մեսսին 2012/13 թթ. մրցաշրջանում 
մրցակիցների դարպասը գրավում էր 21 հանդիպում անընդմեջ:  
 2. Երբ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին 17 տարեկան, 114 օրեկան 
հասակում «Էսպանյոլ»-ի հետ մրցավեճում դուրս եկավ փոխարինման, դարձավ 
իսպանական Լա Լիգայում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:  
 1. Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2005 թվականին, 
Հունգարիայի հետ հանդիպմանը, 18 տարեկան հասակում, և, խաղադաշտում 47 
վայրկյան անցկացնելուց հետո, մրցավարի կողմից արժանացել է կարմիր քարտի: |