| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:14 «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը |
Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը, ըստ ավստրալահայ ֆուտբոլային գործակալ Ռուբեն Վեսմադյանի` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը կարող է լինել ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգի Հաջին, ով ժամանակին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»:
«Ռումինիայում ինձ ծանոթ սկաուտներից մեկը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կարելի է քննարկել Գեորգի Հաջիի` «Կարպատների Մարադոննայի» թեկնածությունը: Ես անմիջապես կապ հաստատեցի Հաջիի հետ: Նրա հետ խոսեցինք հեռախոսով:
Հաջին նշեց, որ իրեն Հայաստանի հավաքականում աշխատելը հետաքրքրում է, եթե իհարկե Հայաստանն իր առջեւ խնդիր է դրել դուրս գալ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլ:
Այս ամենի մասին ես տեղյակ եմ պահել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,-ասել է Ռ. Վեսմադյանը:
Գեորգի Հաջիի կարիերան.

|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1495 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|