14:42 «Բորուսիան» Լևանդովսկուն «Բարսելոնային» կվաճառի միայն 8,5 մլն եվրոյի դիմաց | |
Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերջնական տրանսֆերային արժեքը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Լևանդովսկուն անվճար բաց չթողնելու պատճառով դորտմունդցիները պատրաստ են հունվարին նրան վաճառել 8,5 միլիոն եվրոյի դիմաց: Լեհաստանի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու ամենաիրական հավակնորդները համարվում են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»: Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 14 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում և դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 783 | |