«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոստովանել է, որ դեմ չէր
լինի իր թիմում տեսնել վառ արտահայտված կենտրոնական հարձակվողի, հաղորդում
են իսպանական ԶԼՄ-ները:
Արգենտինացի մասնագետն այս առումով հիշել է
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինին, ով ներկայումս
հանդես է գալիս իտալական «Նապոլիում»:
-Ես հարցրել եմ Լիոնել
Մեսսիին, թե նա ինչ է մտածում աջ թևում խաղալու մասին: Մենք մտածեցինք, որ
իր ունակությունները Լեոն «Ռեալի» հետ խաղում ավելի լավ կկարողանա
ցուցադրել եզրում խաղալիս: Նպատակահարմար ենք գտնում, որ նա խաղա տարբեր
դիրքերում: Սակայն, հնարավոր է, մեզ անհրաժեշտ է նաև Իգուայինի ոճի
հարձակվող,- ասել է «Տատան»:
|