15:15 «Յուվենթուսը» ցանկանում է վարձակալել Ալեքսիս Սանչեսին | |
Իտալական «Յուվենթուսը» նախկինի պես նախատեսում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսով: Ըստ Tuttosport-ի` Թուրինյան ակումբը նախատեսում է 5 մլն եվրո վճարել վարձակալության համար, իսկ նաև հետո 20 մլն եվրո` տրանսֆերի դիմաց: Հավելենք, որ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 8 հանդիպում, դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 479 | |