Մարտինո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից» - 30 Հոկտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 30 » Մարտինո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից»
15:11
Մարտինո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել իր թիմի խաղից:

Հիշեցնենք, որ արտագնա խաղում «կապտանռնագույնները» երեք անպատասխան գնդակ են ուղարկել գալիսիացիների դարպասը:

«Ընդհանուր առմամբ` գոհ եմ իմ թիմի խաղից: Մենք շատ լավ խաղացինք: Առաջին խաղակեսում միայն մեկ ժամանակահատված եղավ, երբ տանտերերը կարողացան մեզ սեղմել մեր սեփական դարպասին:

 Երկրորդ խաղակեսում մենք ամբողջովին վերահսկում էինք խաղադաշտի կենտրոնը և կարողացանք հաղթել երեք գնդակի տարբերությամբ:

Համոզված եմ, որ եթե ավելի ճշգրիտ գործեինք, ապա կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել»,-հայտարարել է Մարտինոն:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 254 | Ավելացրեց: Մեսսի2014