20:11 «Բարսելոնայի» նախկին հարձակվող. «Կատալոնական ակումբն արդեն այն չէ» | |
Իսպանական «Սելտայի» հարձակվող Նոլիտոն, ով ժամանակին հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, գնահատել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակը: «Այժմ «Բարսան» համեմատաբար ավելի թույլ է, քան մի քանի տարի առաջ էր: Պեպ Գվարդիոլայի ժամանակ «Բարսան» բարձր կարգ ուներ: Ներկայիս «Բարսելոնան» ավելի թույլ է, քան այն ժամանակ: Կատալոնացիների կազմում հանդես են գալիս Ինիեստայի, Չավիի և Մեսսիի պես ֆուտբոլիստներ, ովքեր կարող ենք ցանկացած պահի փոխել հանդիպման ընթացքը: Նեյմարն աշխարհի լավագույն հարձակվողներից է և տեղափոխվելով «Բարսելոնա» ավելի է բարելավել իր խաղամակարդակը: Կցանկանայի, որ նա հանդես գար «Սելտայի» կազմում, սակայն այդ դեպքում հասկանում եմ, որ խաղային քիչ ժամանակ կստանայի, - «Inside Spanish Football»-ը փոխանցել է Նոլիտոյի խոսքերը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 721 | |