Այսօր գերմանական Bild պարբերականը տեղեկացրել է, որ կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
Կայքի հավաստմամբ` Մարկ-Անդրե Տեր Շտեգենը 10 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա» այս ձմռանը:
Տեղեկություններ կան, որ գերմանական ակումբը ժխտել է այս լուրը, սակայն հավաստի աղբյուրներից պարզ է դարձել, որ Վալդեսին (Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Մոնակո» Խմբ.) կփոխարինի հենց Տեր Շտեգենը: