Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն որոշել է, Իսպանիայի աեաջնության 11-րդ տուրում կայանալիք Սելտայի հետ մրցավեճին չհայտավորել թիմի պաշտպան Ժերար Պիկեին: Կատալոնացի պաշտպան թեթև վնավածք ունի և կասկածանքի տակ էր դեռ Մադրիդի Ռեալի դեմ կայացած նախորդ տուրի հանդիպմանը նրա մասնակցելու հանարավորությունը:
Արգենտինացի մասնագետը Վիգո է ուղևորվել հետևյալ ֆուտբոլիստներով.
Դարպասապահներ – Վիկտոր Վալդես և Խոսե Պինտո
Պաշտպաններ – Ադրիանո, Կարլես Պույոլ, Խավիեր Մասկերանո, Մարկ Բատրա, Դանիել Ալվեշ և Մարտին Մոնտոյա:
Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Ալեքսանդր Սոնգ, Չավի, Անդրես Ինյեստա, Ֆրանսեսկ Ֆաբրեգաս և Սերխի Ռոբերտո
Հարձակվողներ – Նեյմար, Կրիստիան Տելյո, Ալեքսիս Սանչես, Պեդրո Ռոդրիգես, Լիոնել Մեսսի:
Հավելենք, որ «Սելտա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը` հոկտեբերի 29-ին:
ArmSport
|