14:00 «Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստի ծառայություններով | |
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը: Իսպանիայի գործող չեմպիոնը մտադիր է բանակցություններ սկսել ձմռանը, իսկ հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ 2014թ. ամռանը: Ի դեմս Ուիլշիրի՝ կատալոնական ակումբը տեսնում է Չավիին լիարժեք փոխարինող, ով հունվարին կդառնա 34 տարեկան: Հավելենք, որ անգլիացի կիսապաշտպանը մինչև 2018թ. գործող պայմանագիր ունի «զինագործների» հետ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 565 | |