13:24 Պիկե. «Մենք ոմանց նման ահռելի գումարներ չենք ծախսում» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն ընդգծել է ակումբի ակադեմիայի արդյունավետ աշխատանքը` համեմատություն անցկացնելով հակառակորդ թիմի ` Մադրիդի «Ռեալի» հետ: «Մեր ակադեմիան տվել է մեծ քանակությամբ հիանալի ֆուտբոլիստներ: Մեսսի, Պույոլ, Ինիեստա, Չավի, Վալդես, Պեդրո: Ակումբը ոչինչ չի ծախսել նրանց տրանսֆերների համար: Իսկ Մադրիդի «Ռեալը» մեկ ամառվա ընթացքում 160 մլն ծախսեց` միայն Իլյարամենդիի, Իսկոյի ու Բեյլի ձեռքբերումների համար: Մենք խնդիրներ ունեինք «Օսասունայի» ու «Միլանի» հետ խաղերում, քանի որ շատ էինք կախված մեր խաղաոճից: Մեզ համար դժվար է խաղալ այնպիսի թիմերի դեմ, որոնց գնդակ հարկավոր չէ»,- ասել է Պիկեն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 528 | |