| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:45 Բարտումեոն խոսել է նոր դարպասապահի գնելու մասին |
Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժոզեպ Բարտոմեուն պատմել է նոր դարպասապահի, ինչպես նաև կենտրոնական պաշտպանի վերաբերյալ ակումբի տրանսֆերային նպատակների մասին:
«Մարտինոյի գալով իրավիճակը փոխվեց: Որոշվեց նոր կենտրոնական պաշտպան չգնել և սպասել Կարլես Պույոլի ապաքինմանը:
Ինչ վերաբերվում է դարպասապահին, ապա նախատեսվում է մեկ ձեռքբերում կատարել, այլ ոչ թե երկու. մեր տրամադրության տակ ունենք Պինտոյին և Օյերին: Առայժմ որևէ համաձայնության չենք հասել: Այդ հարցով կսկսենք աշխատել փետրվարից»,- հայտարարել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «կապտառնագույնների» հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը կլքի ակումբը: Թիմի երկրորդ դարպասապահ Պինտոյի համաձայնագրի ժամկետը նույնպես ավարտվում 2014 թվականի ամռանը:
Աղբյուրը` Barcastuff
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 728 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|