15:42 Գվարդիոլան լուծել է Վիլանովայի հետ կապված խնդիրները | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երեկ` հոկտեմբերի 21-ին մեկնել էր Իսպանիա` հանդիպելու համար իր նախկին օգնական Տիտո Վիլանովային, հայտնում է sport.es-ը: Ըստ կայքի` Գվարդիոլան հանդիպել է Վիլանովային՝ քննարկելու համար իրենց փոխհարաբերություններին վերաբերող հարցերը: Վիլանովան հիվանդության պատճառով երկու անգամ բուժում է անցել Նյու Յորքում: Վիլանովայի խոսքով, Գվարդիոլան այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ է այցելել իրեն, թեև Տիտոն աջակցության կարիք շատ ուներ: Աղբյուրը` Sport.es | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 629 | |