15:38 Չավի. Մադրիդում սիրում են պիտակներ կպցնել, բայց Նեյմարը դերասան չէ | |
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը մեկնաբանել է թիմի հարձակվող
Նեյմարի հասցեին հնչեցվող քննադատությունները: Հիշեցնենք` բրազիլացի
ֆուտբոլիստին հաճախ են մեղադրում սիմուլյացիաների դիմելու մեջ: -Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնան» անչափ շատ մրցակիցներ ունի: Մադրիդում միշտ փորձում են գտնել մի բան, որն իրենց սրտով չէ, ու մարդկանց վրա պիտակներ կպցնել: Այժմ բոլորի ուշադրությունը Նեյմարի վրա է, սակայն նա դերասան չէ: «Բարսելոնան» ներկայումս շատ ամուր հիմք ունի` կազմում ունենալով 7-8 երիտասարդ հիանալի ֆուտբոլիստների, որոնք շատ կարևոր են թիմի համար: Եթե մենք պահպանենք այդ հիմքը, ապա մեզ պայծառ ապագա է սպասվում: «Բարսելոնան» կշարունակի հաղթել նաև առանց ինձ: Պարտադիր չէ, որ ակումբը ձեռք բերի ֆուտբոլիստի` կոնկրետ որպես ինձ փոխարինողի, թեև անփոխարինելի ֆուտբոլիստներ գոյություն չունեն,- Չավիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 572 | |