11:12 Գվարդիոլան դեմ է եղել Օզիլի` «Բարսելոնա» տեղափոխությանը | |
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով այժմ հանդես է գալիս
Լոնդոնի «Արսենալում», 2010 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել ոչ թե
Մադրիդի «Ռեալ», այլ «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը համաձայնության էր եկել Բրեմենի «Վերդերի» հետ` ֆուտբոլիստի` 8 մլն. եվրոյով տեղափոխության շուրջ: Օզիլը սպասում էր տրանսֆերի հաստատմանը, բայց «Բարսայի» մարզչական շտաբը` Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, հրաժարվել է այդպիսի գործարքի կայացումից: Արդյունքում, Մեսութը հենց նույն տարում հայտնվեց «Արքայական» ակումբում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Հիշեցնենք, որ Օզիլը մադրիդցիների կազմում հանդես է եկել 2010-2013 թվականներին: | |
Դիտումներ: 653 | |