«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ադրիանոն հայտարարել է, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության կազմակերպչական կոմիտեն կարող է չհասցնել կարգի բերել մարզադաշտերը, որոնք պետք է ընդունեն մրցաշարը։
«Սկանդալ կլինի, եթե Բրազիլիան չկարողանա կարգավորել մարզադաշտերի հետ կապված խնդիրները մինչև Աշխարհի առաջնությունը։ Իսկ դրանով Բրազիլիայում վտանգվում է բացարձակապես ամեն ինչ։
Դա խայտառակություն է, քանի որ Աշխարհի առաջնությունը մոտենում է, իսկ մեր մարզադաշտերը դեռ պատրաստ են։ Շատ մեծ հույսեր ունեմ, որ կհասցնեն ամեն ինչ կարգավորել»,-ասել է Ադրիանոն։