Չավի. «Մրցակիցը ևս ուժեղ էր» - 12 Հոկտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 12 » Չավի. «Մրցակիցը ևս ուժեղ էր»
14:09
Չավի. «Մրցակիցը ևս ուժեղ էր»
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը գոհ է մնացել, որ իր թիմը երեք միավոր է վաստակել Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի` Բելառուսի ընտրանու հետ մրցավեճում:

«Ուրախ եմ թիմի համար և շատ գոհ նրանից, որ երեք միավոր վաստակեցինք: Մենք առջևի գծում լավ էինք աշխատում, սակայն ամեն անգամ չէր ստացվում վերջին հարվածը: Պետք էր ավելի դիպուկ լինել:

Միևնույն ժամանակ, մենք շատ կարևոր քայլ կատարեցինք: Պետք է խոստավանեմ, որ մրցակցի գոլը մի փոքր անհանգստացրեց մեզ»,- ասել է Չավին:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 239 | Ավելացրեց: Մեսսի2014