Ինչպես հաղորդում է Mundo Deportivo պարբերականը, «Բարսելոնան» շարունակում
է կենտրոնական հարձակվողի փնտրտուքները և կարող է այդ դիրքի ֆուտբոլիստ
ձեռք բերել արդեն հունվարին:
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբի
տրանսֆերային հավանական գնումների ցուցակում տեղ են գտել հետևյալ
խաղացողները` Միրոսլավ Քլոզե («Լացիո»), Ռոկե Սանտա Կրուզ («Մալագա»),
Նելսոն Վալդես («Ալ-Ջազիրա»), Դավիդ Տրեզեգե («Ռիվեր Փլեյթ»), Արտյոմ
Ձյուբա («Ռոստով» / «Սպարտակ» Մոսկվա), Օսկար Կարդոսո («Բենֆիկա»), Արից
Ադուրիս («Ատլետիկ Բիլբաո»), Գրասիոանո Պելլե («Ֆեյենորդ»):
|