20:18 Ռոսելը` Գվարդիոլայի, Վիլանովայի ու Կրոյֆի մասին | |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հարցազրույցներից մեկում անդրադարձել է կատալոնական ակումբին առնչվող մի քանի թեմաների: Գվարդիոլայի հետ փոխհարաբերությունների մասին. «Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես Nike-ի ներկայացուցիչ էի: Ես 29 տարեկան էի, իսկ նա` 23: Մենք համագործակցության պայմանագիր ստորագրեցինք, ու այդտեղից էլ սկիզբ են առել մեր փոխհարաբերությունները: Եղել են պահեր, երբ մենք համաձայն ենք եղել միմյանց հետ, եղել է նաև հակառակը: Այդ ամենը մի փոքր լարվածություն է ստեղծել: Պարզապես բանն այն է, որ ոմանք ցանկանում են թունավորել իմ ու Գվարդիոլայի հարաբերությունները: Մենք նորմալ շփվում ենք, կարելի է ասել` գտնվում ենք սիրո ու ատելության մեջտեղում»: Վիլանովայի հնարավոր վերադարձի մասին. «Վիլանովայի հիվանդությունն ամենավատ բանն է, որ տեղի է ունեցել այն ժամանակվանից, ինչ ես աշխատում եմ այս ակումբում: Նա եռանդուն է ու լի ոգով: Եթե Վիլանովան վերականգնվի, ապա կվերադառնա «Բարսելոնա»: Ես չգիտեմ, թե ինչ կարգավիճակով, բայց անպայման կվերադառնա»: Կրոյֆի հետ տարաձայնությունների մասին. «Մեր տարաձայնությունները սկսվել են այն ժամանակվանից, երբ ես ակումբի փոխնախագահի պաշտոնում էի: Նա այն ժամանակ պնդում էր, որ գնենք Պաբլո Այմարին, Դավիդ Ալբելդային ու Ռոբերտո Այալային: Սակայն, ես պայմանագրեր ստորագրեցի Ռոնալդինյոյի, Սիլվինյոյի, Էդմիլսոնի ու Ռաֆայել Մարկեսի հետ: Մենք փորձեցինք բանակցել նրա հետ, սակայն դա արդյունք չտվեց: Դրանից հետո որոշել եմ այլևս չբանավիճել Կրոյֆի հետ»: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 475 | |