Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը կարող է մասնակցել «Օսասունայի» դեմ խաղին:
Ինչպես հաղորդում է Football Espana կայքը` 35-ամյա ֆուտբոլիստն ավարտել է իր վերականգնողական աշխատանքները և կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Կառլես Պույոլը վերջին անգամ «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել 2013 թվականի մարտին, երբ թիմը մրցում էր իտալական «Միլանի» հետ: