15:50 «Բարսելոնան» ներկայացուցիչներ չունի Արգենտինայի հավաքականում | |
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն չեն
մեկնել Արգենտինայի հավաքականի ճամբար ու չեն մասնակցի Աշխարհի 2014
թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: Երկու խաղացողներն էլ ընդգրկված էին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հրապարակած ընդլայնված հայտացուցակում, սակայն այսօր հայտնի է դարձել, որ նա այդ ֆուտբոլիստների հետ մոտական խաղերում չի կարող հույսեր կապել: Մեսսին ու Մասկերանոն կմնան Բարսելոնայում և կշարունակեն ապաքինվել իրենց վնասվածքներից կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի ուղեկցությամբ: Նշենք, որ վնասվածքի պատճառով «ալբիսելեստեին» չի կարող օգնել նաև «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը: Հիշեցնենք`Արգենտինայի հավաքականը, որն իր համար արդեն ապահովել է Մունդիալ-2014-ի ուղեգիր, հոկտեմբերի 12-ին հանդիպելու է Պերուի, իսկ հոկտեմբերի 16-ին` Ուրուգվայի հետ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 467 | |