00:29 Բարտրա. «Երբեք չեմ մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին» | |
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան պատմել է իր և Խերարդո Մարտինոյի միասնական աշխատանքի մասին: Երիտասարդ ֆուտբոլիստը նշել է, որ երբեք չի մտածել թիմը լքելու մասին: Կատալոնիան իր տունն է և նա չի պատրաստվում լքել իր սիրելի թիմը: «Մտքովս անգամ չի անցել մտածել այդ մասին: Մինչ հունվար ցանկանում եմ խաղային ժամանակ ստանալ: Մարտինոն առաջին երկու օրերի ընթացքում հասկացրեց, որ ինձ վստահում է: Մարտինոն շատ լավ մարզիչ է և կտա ինձ այն ամենն, ինչ ես ցանկանում եմ: Շատ գոհ եմ և շնորհակալ արգենտինացի մասնագետից: Ինչքան շատ եմ խաղադաշտ դուրս գալիս, այնքան ուժեղ եմ դառնում և փորձառու: Կմնամ թիմում և կպաշտպանեմ թիմիս շահերը»,-հայտարարել է Բարտրան: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 298 | |