19:52 «Բարսելոնան» կրկնել է Մադրիդի «Ռեալի» ռեկորդային ցուցանիշը | |
Իսպանիայի առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ երեկ 4:1 հաշվով
հաղթելով «Վալյադոլիդին»` «Բարսելոնան» կրկնեց Պրեմիերայի ռեկորդային
ցուցանիշը: Կատալոնացիների հաշվին առաջնության մեկնարկում գրանցված է 8
անընդմեջ հաղթանակ: Ավելի վաղ նման արդյունք է արձանաագրել միայն Մադրիդի «Ռեալը»` 1962, 1969 և 1988 թվականներին: Մադրիդցիներն այդ բոլոր երեք դեպքերում էլ տվյալ մրցաշրջանում դարձել են Իսպանիայի չեմպիոն: Նշենք, որ կատալոնական ակումբի ցուցանիշին այսօր հավասարվել է նաև Մադրիդի «Ատլետիկոն»` Պրեմիերայի մեկնարկային 8 խաղերում տոնելով նույնքան հաղթանակ: Դիեգո Սիմեոնեի սաներն այսօր նման ցուցանիշի են հասել` «Սելթայի» նկատմամբ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 576 | |