20:24 Ալբայի փոխարեն «Բարսայում» կարող էր հայտնվել Գարեթ Բեյլը | |
Հետաքրքիր տեղեկություն են հրապարակել իսպանական լրատվամիջոցները: Ըստ
նրանց` «Բարսելոնան» երկու մրցաշրջան առաջ ցանկացել է ձեռք բերել այն
ժամանակ դեռ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին: Ինչպես հաղորդում է Latdp.cat-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները 2011 թվականի ընթացքում երկու անգամ հանդիպել են Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետի հետ: «Բարսան» այդ ժամանակ փոխարինող էր փնտրում վնասվածք ունեցող Էրիկ Աբիդալին: Սակայն, գործակալը հայտնեց կատալոնացիներին, որ նրանք պետք է սպասեն ևս երկու տարի, քանի որ Բեյլը դեռ չի հասունացել որպես խաղացող, ու այդ ժամանակ չի ցանկանում լքել Անգլիան: Արդյունքում, ուելսցու փոխարեն, «Բարսելոնան» պայմանագիր կնքեց ակումբի սան Ժորդի Ալբայի հետ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 769 | |