16:46 Ինյեստան, Բուսկետսն ու Ադրիանոն` հայտացուցակից դուրս |
Կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան ու Սերխիո Բուսկետսը, ինչպես նաև պաշտպան
Ադրիանոն բաց կթողնեն «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը «Վալյադոլիդի» դեմ,
հաղորդում է Mundo Deportivo-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Խերարդո
Մարտինոն շարունակում է ակտիվորեն ռոտացիայի ենթարկել կազմը, որպեսզի
առաջատար խաղացողներին հանգստանալու հնարավորություն տա:
Տեղեկացվում
է, որ այդ խաղում նշված ֆուտբոլիստներին կփոխարինեն նրանք, ովքեր զրկված
են խաղային շատ պրակտիկայից: Խոսքն Ալեքս Սոնգի, Մարտին Մոնտոյայի ու
Քրիստիան Տելյոյի մասին է:
Հիշեցնենք, որ «Բարսայի» ու «Վալյադոլիդի» հանդիպումը տեղի կունենա շաբաթ լույս կիրակիի գիշերը` Երևանի ժամանակով 24:00-ին:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 605 |
Ավելացրեց: Արման1996
|
|