2014 թվականի հունվարի 13-ին շնորհվելու է 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն` «Ոսկե գնդակի» համար կպայքարեն «Բարսելոնայի» միանգամից տասը ֆուտբոլիստ՝ Մեսսի, Նեյմար, Ինյեստա, Բուսկետս, Պիկե, Ալվես, Ֆաբրեգաս, Մասկերանո, Չավի, Ալբա:
Մյուս ֆուտբոլիստներն են Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը, Մեսութ Օզիլը, Ֆրանկ Ռիբերին, Արյեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին, Դիդյե Դրոգբան և Յայա Տուրեն:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն այս ցուցակը պաշտոնապես կհաստատի հոկտեմբերի 29-ին:
|