Հինգշաբթի, 28/03/24, 12:29
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:32
Դանի Ալվեսն ու Սեսկ Ֆաբրեգասը` «Սելթիկի» հետ խաղից առաջ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել են Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի` «Սելթիկի» հետ արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներով:

Դանի Ալվես. «Մենք «Սելթիկին» պարտվեցինք Շոտլանդիայում նախորդ մրցաշրջանում, բայց իրականում դա արդարացի արդյունք չէր: Մենք ընդունել ենք այդ պարտությունը, սակայն դա տեղի ունեցավ մեր անհատական սխալների պատճառով: Բանն ամենևին նրանում չէր, որ «Սելթիկն» ավելի լավ խաղաց, քան մենք: Այդպիսի արդյունք այլևս չի կրկնվի:

Մենք գիտենք, թե մրցակիցն ինչպես է պատրաստվում խաղալ մեր դեմ, ու պատրաստ ենք դրան: Հաղթելու մեր հնարավորությունները կմեծանան, եթե նրանք խաղան այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Մենք այժմ ունենք Նեյմարին, որի դեմ նրանք առայժմ չեն խաղացել ու ծանոթ չեն նրա ուժին»:

Սեսկ Ֆաբրեգաս. «Սպասում ենք հանդիպման, որը նման կլինի նախորդ տարվա խաղին, երբ մենք շատ լավ աշխատեցինք («Բարսան» այդ խաղում պարտվեց 1:2 հաշվով): «Բարսելոնայի» խաղացողները համաձայն չեն նրա հետ, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Այն ժամանակ մենք լավ խաղացինք, չկար միայն արդյունքը:

Գիտենք, որ «Սելթիկ Պարկում» դժվար է լինում յուրաքանչյուր թիմի համար: Մենք պատրաստ ենք ոչ հեշտ հանդիպման:

Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ընդունակ է արդյունք ապահովել, սակայն Լեոն վաղը չի խաղալու, ու մենք պետք է խաղանք առանց նրա:

Նեյմարը շատ տաղանդավոր է: Նա աճման տարիքում արդեն աստղ է ու կարողանում է վճռել հանդիպումների ելքերը: Վստահ եմ` այդպես է լինելու նաև ապագայում: Ինչ վերաբերում է Մարտինոյին, ապա նա շատ հետևողական մարզիչ է: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին: Ամբողջ թիմը աջակցում է «Տատային»
»:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 601 | Ավելացրեց: Արման1996
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1