Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:02 «Բարսայի» ևս մեկ կիսապաշտպան, որ հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» |
«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն հայտնվել է անգլիական
«Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակներում:
Ինչպես
հաղորդում է Sport.es-ը, մանկունյական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար
ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կառաջարկի 6 մլն. ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք,
որ Անգլիայի գործող չեմպիոնն ամառային ամիսներին շատ լրջորեն էր
հետաքրքրված կատալոնական ակումբի երկու այլ կիսապաշտպանների` Տիագո
Ալկանտարայի ու Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով: Սակայն, առաջինը
Մառախլապատ Ալբիոնի փոխարեն նախընտրեց տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», իսկ
երկրորդը գերադասեց մնալ իր ներկայիս թիմում:
Սերխի Ռոբերտոն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման` խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացնելով 20 րոպե:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 589 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|