Ուրբաթ, 29/03/24, 16:38
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


11:40
20 փաստ Նեյմարի մասին
1. 2013 թվականին Նեյմարը նկարահանվեց ներքնազգեստների գովազդում և հայտնվեց սկանդալի մեջ: Համասեռամոլների մեծ բանակ նրա դեմ բողոքներ էին ուղարկում, քանի որ նա գովազդային հոլովակում ժպտում էր կանանց և փախչում` տղամարդուց: Քննադատների կողմից հնչած հարցից հետո, թե արդյոք Նեյմարը հոմոֆոբ է, նա պարզապես վախեցած ժպտաց:

2. Ժամանակին «Սանթոսում» կային երեք ընկեր: Նեյմարը, Գանսոն և Ալան Պատրիկը: Համաշխարհային փառք ձեռք բերելուց հետո Նեյմարը վիճում է Պատրիկի հետ և ակումբի ղեկավարությանը խնդրում, որ վերջինիս վաճառեն այլ ակումբի: Զարմանալի է, բայց Պատրիկն այժմ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ է:

3. Նեյմարին փառքի «հասցնող» Գանսոն, ում շնորհիվ «Բարսայի» 11 համարը գոլեր էր հեղինակում, վնասվածքների պատճառով քիչ էր դուրս գալիս խաղադաշտ: Այդ իսկ պատճառով Նեյմարի երկրորդ ընկերը նույնպես հեռացավ ակումբից:

4. Նեյմարի տրանսֆերային գումարի 40 մլն եվրոն ստացավ վերջինիս հայրը, իսկ «Սանթոսը»` 9,4 մլն:

5. 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Նեյմարը վաստակեց 11 մետրանոց հարված «Գոյանենսեի» դեմ խաղում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի կարգադրությամբ, գնդակին մոտեցավ Մարսելը: Դա տեսնելով, Նեյմարն ընկավ հիստերիայի մեջ: Այդ արարքից հետո զարմանալիորեն թիմից հեռացվեց Դորիվալ Ժունիորը:




Տեսանյութը` 3:50

6. 2011 թվականին Բրազիլիա -
Շոտլանդիա հանդիպման ժամանակ տեղի ունեցավ սկանդալ: Նեյմարի խփած գոլից հետո խաղադաշտ նետվեց բանան, որից հետո Նեյմարը նշեց.

«Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր այսպիսի արարքներ են թույլ տալիս: Ռասիզմը շատ վատ բան է: Դժվար է խաղալ այդպիսի մթնոլորտի ներքո»,-ասել է նա:

Վերջում պարզ դարձավ բանան նետողի ինքնությունը: Նա գերմանացի ուսանող էր, ով չէր ցանկանում վիրավորել Նեյմարին:




7. «Բոլորը խոսում են Մեսսիի մասին, սակայն վերջինս պետք է հասնի Նեյմարին, որպիսի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- ասել է Պելեն, սակայն այս հայտարարությունից հետո Նեյմարը նշել է, որ չի ցանկանում համեմատվել Մեսսիի հետ:


8.
Նեյմարը հայր դարձավ 19 տարեկան հասակում: Դավի Լուկկայի «Փոքրիկ հայրիկը» թաքցնում էր մոր ինքնությունը, սակայն բրազիլացի լրագրողների փնտրտուքներից հետո պարզվեց, որ մայրն անչափահաս է` 17 տարեկան:Մոր անունը Կարոլինա է:



9. «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Նեյմարը կորցրեց մոտ 7 կիլոգրամ քաշ: Դրանից հետո նրա հայրը նշեց, որ նիհարելու պատճառը որդու վիրահատվելն էր:


10. Նեյմարի ներկայիս ընկերուհին 18-ամյա մոդել Բրունի Մարկեզինին է, ով իր չափահաս դառնալու առիթով լկտիորեն պարեց բաց պար:



11. Նեյմարն իր կարիերայի ընթացքում դարձել է մեկ պենտա-տրիկի հեղինակ: «Զոհը» «Գուարա» ակումբն էր: Հանդիպումն ավարտվել է հօգուտ «Սանթոսի»` 8:1:



12. Նեյմարի շնորհանդեսին ներկա էին 56,499 երկրպագու:



13.
Նեյմարն իր կարիերայի ընթացքում խաղադաշտից հեռացվել է 5 անգամ: (2 անգամ 1+1 դեղին և 3 կարմիր քարտ)




14. Նեյմարի խոսքերով, նա շատ է սիրում ժամանակ անցկացնել ընկերների հետ և մուտք գործել տարբեր սոց. ցանցեր:

15. Գուգլում հավաքելով «neymar scan­dals» արտահայտությունը, կստանանք 3,390,000 արդյունք:

16. Պելեն Նեյմարի մասին շատ է խոսել: Պելեի կարծիքով` «Սանթոսի» լավագույն ֆուտբոլիստների եռյակում չկա Նեյմարը: Լավագույններից մեկը նա է, Վասկոնսելոսը և Կոուտինյոն:

17. Անգլիացի էքսցենտրիկ ֆուտբոլիստ Ջոուի Բարթոնի և Նեյմարի միջև սկանդալներն անպակաս են: Նեյմարը նշել է, որ չի ճանաչում Բարթոնին, սակայն Բարթոնը հայտարարել է, որ գիտի, թե ով է Նեյմարը: Նեյմարը, Բարթոնի կարծիքով, ֆուտբոլային «Ջասթին Բիբեր» է, «կատվի մեզ» և Youtube-ի հին աստղ:



18. Նեյմարն ընկել է նաև կրոնական սկանդալի մեջ: Placar ամսագրի շապիկին հայտնված Նեյմարին քննադատեց ամբողջ Քրիստոնյա աշխարհը (Այդ թվում նաև բրազիլացիների մեծամասնությունը), սակայն «խաչված» Նեյմարին ամսագրից չհանեց:



19. Նեյմարի նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականում տեղի է ունեցել 2010 թվականին, երբ հավաքականը խաղում էր ԱՄՆ-ի դեմ: Նորամուտի խաղում նա աչքի է ընկել խփած գնդակով:

20.
Նեյմարի նորամուտը «Սանթոսի» կազմում տեղի է ունեցել 2009 թվականի մարտի 7-ին: Ընդամենը մեկ շաբաթ անց նա խփեց իր առաջին գնդակը:

Գևորգ Մարտիրոսյան

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1819 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1