| Վիճակագրություն |
Առցանց են` 2 Հյուրեր` 2 Գրանցվածներ` 0 |
|
23:02 Մադրիդակատալոնական կրքեր` Պիկեի, Ռոսելի, Արբելոայի ու Անչելոտիի մասնակցությամբ |
Իսպանիայի առաջնության շրջանակներում երեկ տեղի ունեցած` «Էլչե»-«Ռեալ
Մադրիդ» մրցավեճն ավարտվել է 2-1 հաշվով` հօգուտ «Արքայական» ակումբի: Մեծ
քննարկումների առիթ է տվել վերջինիս խփած երկրորդ գնդակը: Այն գրանցվել է
11-մետրանոցի արդյունքում, ինչի իրավացիությունը շատերը դնում են կասկածի
տակ:
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Twitter-ի իր էջում
ակնարկել է այդ հանդիպման վատ մրցավարության մասին. «Հիանալի կոմեդիա
դիտեցի Իսպանիայի առաջնությունում: Դրանք լավ են ընթանում հատկապես
երեկոյան»:
Twitter-ի իր էջում Պիկեի գրառմանը պատասխանել է
մադրիդյան ակումբի պաշտպան Ալվարո Արբելոան. «Ուրախ եմ երեք միավորի համար:
Իսկ այն, որ ինչ-որ մեկը թատրոնը փոխել է կինոյի հետ, լավ է»:
Այս
ամենին արձագանքել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին. «Պիկեն
ավելի լավ է մտածի ֆուտբոլի, այլ ոչ թե Twitter-ի մասին: Առաջինն ի դեպ նրա
մոտ ավելի լավ է ստացվում»:
Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո
Ռոսելը նույնպես մեկնաբանել է այս իրավիճակը. «Մինչև հիմա չեմ կարողանում
հավատալ դրան: Կա տեսագրություն, ուստի մեկնաբանություններն ավելորդ են»:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1031 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|