20:31 Պույոլը կարող է խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 5-ին | |
«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո: Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, իսպանացի 35-ամյա ֆուտբոլիստը կարող է լիովին ապաքինվել վնասվածքից մինչև Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք` «Վալյադոլիդի» հետ հանդիպումը: Հիշեցնենք` «Ռեալ Սոսյեդադի» հետ երեկ տեղի ունեցած մրցավեճում վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպաններից մյուսը` Խավիեր Մասկերանոն, ու Պույոլի վերադարձը խաղադաշտ կարող է լուծել այդ գոտում առաջացած խնդիրները: «Բարսելոնա»-«Վալյադոլիդ» խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, 24:00-ին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 337 | |