12:51 Մեսսին հավասարվեց Ռաուլին | |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում խփեց իր 323-րդ գնդակը «Բարսելոնայի» կազմում: Այդ գոլի շնորհիվ արգենտինացի 26-ամյա ֆուտբոլիստը հավասարվեց լեգենդար Ռաուլին` թիմերի կազմում խփած գոլերի քանակով: Մեսսին և Ռաուլը իսպանական Լա Լիգայի ռմբարկուական աղյուսակում զբաղեցնում են 2-րդ տեղը, իսկ 1-ին հորիզոնականում Տելյմո Սարրան է, ով «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում հեղինակել է 335 գնդակ: Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 760 | |