Ռոսել. Գնդակին տիրելու ճգնաժա՞մ. ճգնաժամ եղել է 1963-ին, այլ ոչ թե հիմա - 24 Սեպտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 24 » Ռոսել. Գնդակին տիրելու ճգնաժա՞մ. ճգնաժամ եղել է 1963-ին, այլ ոչ թե հիմա
21:33
Ռոսել. Գնդակին տիրելու ճգնաժա՞մ. ճգնաժամ եղել է 1963-ին, այլ ոչ թե հիմա
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մեկնաբանել է այն հայտարարությունները, որ թիմի խաղաոճը, որը հիմնված է գնդակի վերահսկողության վրա, գտնվում է ճգնաժամային իրավիճակում:

-Ճգնաժամը եղել է 1963 թվականին, երբ «Բարսելոնան» մրցաշրջանն ավարտեց 6-րդ տեղում՝ առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմից հետ մնալով 18 միավորով:

Դա լուրջ ճգնաժամ էր, որը վերաբերում էր ոչ միայն գնդակի վերահսկողությանը: Գնդակին տիրելու տեսանկյունից այսպես կոչված ճգնաժամը ոչ ոք չի կարող հաստատել ու բացատրել: Մենք դեռևս ուժեղ ենք:

«Բարսելոնան» տնտեսական տեսանկյունից միայն ավելացնում է: Դա մեզ թույլ կտա աշխատել «Կամպ Նոու» մարզադաշտը վերակառուցելու վրա,- ասել է Ռոսելը:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 225 | Ավելացրեց: Արման1996